Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Շեղում են ժողովրդի ուշադրությունը կարևոր գործընթացներից

Շեղում են ժողովրդի ուշադրությունը կարևոր գործընթացներից
18.11.2024 | 17:31

Եթե նկատել եք, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաճախ անում են հայտարարություններ, որոնք բնույթով սկանդալային են, բայց իրականում դատարկ փուչիկներ են և նպատակ ունեն ընդամենը շեղել մեր հանրությունների, նաև աշխարհի ուշադրությունը տեղի ունեցող իրական գործընթացներից։

Բերեմ մի քանի օրինակ։

Նիկոլը պարբերաբար խոսում է Արարատ սարի մասին ու մարդկանց կոչ անում մոռանալ այն որպես հայոց սրբազան խորհրդանիշ։

Իրականում Նիկոլն էլ լավ է հասկանում, որ եթե նույնիսկ ուժով մարդկանց ստիպեն չխոսել Արարատի մասին, չեն կարող մարդկանց մտքերի վրա բռնանալ։ Արարատը միլիարդավոր տարիներ եղել է իր տեղում կանգնած, կմնա կանգնած էլի շատ երկար։ Այնքան ժամանակ, քանի դեռ Աստված կպահի Երկիր մոլորակը։ Ու քանի դեռ կա Արարատ սարը, հայ ազգի համար այն լինելու է սրբազան խորհրդանիշ։

Բայց, քանի որ Նիկոլը անընդհատ խոսում է Արարատի մասին, ստեղծում է կեղծ օրակարգեր, քննարկման թեմաներ, որոնք մարդկանց թույլ չեն տալիս կենտրոնանալ այլ՝ ավելի առարկայական հարցերի վրա՝ կապված երկրի անվտանգության, սահմանների, սոցիալական պաշտպանության և բազում այլ խնդիրների հետ։

Իլհամը պարբերաբար հոխորտում է Հայաստանի Հանրապետությունը գրավելու իր ցանկության մասին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:

Իրականում Իլհամն ինքը շատ լավ է հասկանում, որ մի բան է տիրանալ Արցախին, որը վիճելի էր համարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելացրած նաև Հայաստանի իշխանության կողմից պայմանավորված վաճառքը, ինչը աշխարհին ստիպեց լռել Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչության առումով։ Դրա կողքին լրիվ այլ բան է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ ոտնձգությունը, որը չի կարող որևէ կերպ մարսել առանց այն էլ խախուտ հիմքեր ունեցող Ադրբեջանը։

Հնչեցնելով սպառնալիքներ՝ Ադրբեջանը փորձում է կորստի վախը իշխող դարձնել հայ ժողովրդի մեջ, ապա պատերազմի կամ այլ տարբերակով հասնել նրան, որ հայերն իրենք հանաձայնեն տալ այն, ինչ ուզում է թուրքը, միայն թե կռիվ չլինի, մարդ չզոհվի և այլն։

Բայց դրա կողքին շեղվում է հայ ժողովրդի ուշադրությունը այլ կարևոր գործընթացներից, որոնք ընթանում են մեր երկրի շուրջը և որոնք վաղը մեզ կարող են զրկել ապագայում զարգանալու և ուժեղանալու բոլոր հնարավորություններից։ Թուրքի ուզածը հենց դա է։

Իսկ ո՞րն է մեր ուզածը։ Մտածե՞լ ենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6579

Մեկնաբանություններ